PIONEER-Ի ԶՈՒՏ ՎՆԱՍԸ ՆՎԱԶԵԼ Է 56.8%-ՈՎ
Էլեկտրոնիկայի և մասնավորապես մեքենաների երաժշտական սարքավորումների արտադրության ճապոնական հայտնի Pioneer ընկերության զուտ վնասը 2009-10 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (ապրիլ-հունիս) անցյալ տարվա նույն ցուցանիշի հետ համեմատած նվազել է 56.8%-ով և կազմել 43 միլիոն դոլար: Միևնույն ժամանակահատվածում ընկերության վաճառքների ծավալը նվազել է 40.5%-ով և կազմել 1.01 միլիարդ դոլար: Ընկերության գործառնական վնասների ծավալը կազմել է 92 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Pioneer Corp. ընկերությունը հիմնադրվել է 1938թ.-ին և այժմ ունի 31 հազար աշխատակից: