COMMERZBANK-Ի ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 1.61 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ
2009թ.-ի առաջին կիսամյակում Գերմանիայի երկրորդ բանկ համարվող Commerzbank AG բանկի զուտ վնասը կազմել է 1.61 միլիարդ եվրո: Նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը կազմել էր 1.1 միլիարդ դոլար: Բանկում սույն բացասական ցուցանիշները բացատրում են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:
Վերոնշյալ ժամանակահատվածում բանկի գործառնական վնասը կազմել է 792 միլիոն եվրո, 2008թ.-ի առաջին 6 ամսիներին բանկի գործառնական շահույթը կազմել էր 919 միլիոն եվրո: