DEUTSCHE BANK – ԱՅՍ ՏԱՐՎԱ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԿԿՐՃԱՏՎԻ ՄԻՆՉԵՎ 50 ԴՈԼԱՐ
Ամերիկյան հայտնի Bloomberg լրատվական գործակալությունը հրապարակել է գերմանական Deutsche Bank բանկի վերլուծաբանների կանխատեսումները, որոնց համաձայն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում նավթի գները կգրանցեն զգալի անկում: Այս կանխատեսումների համաձայն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց կկազմի 50 դոլար: Նշենք, որ մինչ այս վերլուծաբանները կանխատեսել էին նավթի մեկ բարելի դիմաց միջին գնի սահմանում 70 դոլար մակարդակում: 2010 թվականի համար կատարված կանխատեսումների համաձայն նավթի գինը մեկ բարելի դիմաց կարող է տատանվել 55 դոլար մակարդակում:
Լրատվական գործակալության հրապարակած տվյալների համաձայն համաշխարհային շուկայում նավթի գների անկումը պայմանավորող որպես հիմնական գործոն վերլուծաբանները նշել են կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք ուղղված են աշխարհի խոշոր նավթային բորսաներում սպեկուլյատիվ գործարքների կրճատմանը:
Նշենք, որ այսօր գիշեր աշխարհի խոշոր հումքային բորսաներում ավարտված առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները մեկ բարելի դիմաց հատել են 74 դոլար սահմանագիծը: