GM-Ը ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ OPEL ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԱՃԱՌՄԱՆ ՄՏՔԻՑ
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերությունը մտադիր է վերանայել իր եվրոպական Opel մասնաճյուղի վաճառման ծրագիրը: GM-ը, այս գործարքի շուրջ ծավալված բացասական արձագանքներով պայմանավորված, նախատեսում է հրաժարվել իր Opel մասնաճյուղի վաճառման մտքից: Ընկերությունն այժմ քննարկում է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման նոր նախագծի մշակումը: Վերլուծաբանների գնահատմամբ ընկերությանն իր այս նպատակի իրագործման համար կպահաջվի ավելի քան 4 մլրդ դոլար: