ՉԻՆԱԿԱՆ CHALCO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 553 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Ալյումինի արտադրությամբ զբաղվող չինական խոշորագույն Aluminum Corporation of China Ltd. (Chalco) ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, որն ավարտվել է հունիսի 30-ին, ընկերության կրած զուտ վնասը կազմել է 3.774 մլրդ յուան (553 մլն դոլար): Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 2.607 մլրդ յուան (382 մլն դոլար): Հաշվետու կիսամյակում ընկերության հասույթը կրճատվել է 29.4%-ով և կազմել 27.984 մլրդ յուան (4.102 մլրդ դոլար):
Հաշվետու կիսամյակում ֆինանսական ցուցանիշների անկման հիմնական պատճառ ընկերության հրապարակած տվյալներում նշվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված միջազգային շուկաներում մետաղների գների նվազումը: