LLOYDS ԲԱՆԿԸ ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 200 ԱՇԽԱՏԱՏԵՂ
Lloyds Banking Group-ը մտադիր է մինչև տարեվերջ կրճատել ևս 200 աշխատատեղ: Նշենք, որ միայն այս տարվա ընթացքում ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում բանկի ղեկավարության որոշմամբ աշխատանքից ազատվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7,500: Բանկի հայտարարության համաձայն այս կրճատումներն առավելապես կվերաբերեն բանկի ապահովագրական ստորաբաժանումներում աշխատող աշխատակիցներին:
Նշենք, որ մինչ այս Lloyds բանկը հրապարակել է իր այն որոշումը, որի համաձայն 833 աշխատատեղերի պահպանման նպատակով բանկը մտադիր է վերանայել իր Cheltenham & Gloucester մասնաճյուղի գործունեության դադարեցման նախնական ծրագիր: