AIR CHINA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Չինական խոշոր ավիափոխադրող Air China Ltd. ընկերությունը հրապարակել է ֆինանսական տվյալներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան երկու անգամ և կազմել 2,88 մլրդ յուան (422 մլն դոլար): Նշենք, որ 2008 թվականի առաջին կիսամյակում ընկերության զուտ շահույթը կազմել էր 1,23 մլրդ յուան: Ավիաընկերության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում վաճառքի ծավալները կրճատվել են 9,6%-ով և կազմել 23,1 մլրդ յուան (3,38 մլրդ դոլար):
Նշենք նաև, որ այս տարվա ընթացքում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, ինչպես նաև A/H1N1 վարակի տարածմամբ պայմանավորված միջազգային ավիափոխադրումները կրճատվել են շուրջ 10%-ով: