SWISS LIFE ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ 520 ԱՇԽԱՏԱՏԵՂ
Կյանքի ապահովագրությամբ զբաղվող շվեյցարական Swiss Life ապահովագրական ընկերությունը հայտարարել է ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում 520 աշխատատեղերի կրճատման իր մտադրության մասին: Շվեյցարական խոշոր ապահովագրական ընկերության նման որոշումը պայմանավորված է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հիմնական ֆինանսական ցուցանիշների անկմամբ: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 91%-ով և կազմել 134 մլն դոլար: