PETROCHINA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7.2%-ՈՎ
Չինական խոշորագույն PetroChina ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմետությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 7.2%-ով և կազմել 50.5 մլրդ յուան (7.39 մլրդ դոլար): Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 54.4 մլրդ յուան:
Ընկերության հրապարակած տվյալներում նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի նկատմամբ պահանջարկի կրճատմամբ: Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում ընկերության հասույթը կազմել է 415.3 մլրդ յուան: