ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԲԱՆԿԵՐԻ ԹԻՎՆ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՍԵԼ Է 15 ՏԱՐՎԱ ԻՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
ԱՄՆ ավանդների երաշխավորման դաշնային կորպորացիայի (FDIC) հրապարակած զեկույցի համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ֆինանսական դժվարությունների առջև կանգնած խնդրահարույց բանկերի թիվն ԱՄՆ-ում հասել է վերջին 15 տարիների ընթացքում իր առավելագույն մակարդակին: Ներկա դրությամբ ԱՄՆ-ում հաշվարկվում է 416 խնդրահարույց բանկ, որոնց ակտիվների համախառն ծավալը կազմում է 299,8 մլրդ դոլար: Նշենք, որ միայն 2009 թվականի ընթացքում ԱՄՆ-ում փակվել են արդեն 81 ֆինանսավարկային ընկերություններ: