
WHIRLPOOL ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 1100 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Կենցաղային տեխնիկա արտադրող ամերիկյան Whirlpool Corp. ընկերության հրապարակած տվյալների համաձայն մինչև 2010 թվականի ավարտն ընկերությունը մտադիր է դադարեցնել արտադրական գործընթացն իր գործարաններից մեկում և աշխատանքից ազատել շուրջ 1100 աշխատակիցների: Ընկերությունը նախատեսում է ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում վերակազմավորել որոշ արտադրատեսակների արտադրությունը:
Whirlpool ընկերությունը հրապարակել է նաև որոշ կանխատեսումային տվյալներ, որոնց համաձայն այս տարվա գործունեության արդյունքում մեկ բաժնետոմսի դիմաց ընկերության շահույթը կկազմի 3,5-4 դոլար, իսկ ազատ դրամական հոսքերը կկազմեն 300-400 մլն դոլար:
Հիշեցնենք, որ միայն այս տարվա ընթացքում ընկերությունը կրճատել է 5 հազար աշխատակիցների: