
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է 1,9%-ՈՎ
Ճապոնիայի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության հրապարակած նախնական տվյալների համաձայն այս տարվա հուլիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Ճապոնիայում աճել է 1,9%-ով: Հրապարակած տվյալների համաձայն 2008 թվականի համապատասխան ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Ճապոնիայում կրճատվել է 22,9%-ով:
Նախարարությունը հրապարակել է նաև ընթացիկ տարվա հունիս ամսվա ճշգրտված տվյալներ, որոնց համաձայն արդյունաբերական արտադրանքի ծավալն ամսեկան կտրվածքով հաշվետու ժամանակահատվածում աճել է 2,3%-ով: