
EBAY-Ը 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԿՎԱՃԱԱՌԻ SKYPE-Ը
Ամերիկյան eBay Inc. ընկերությունը, որը մատուցում է ինտերնետային տարբեր ծառայություններ և հանդիսանում է համանուն ինտերնետային աճուրդի սեփականատեր, մտադիր է վաճառել իր Skype ինտերնետ-հեռախոսային ծառայություն մատուցող ստորաբաժանումը: Այս գործարքի կնքման նպատակով ընկերությունն արդեն համաձայնության է եկել մի քանի մասնավոր ներդրողների հետ, որոնցից են Andreessen Horowitz վենչուրային ընկերությունը, բրիտանական Index Ventures վենչուրային հիմնադրամը և Silver Lake Partners ներդրումային ընկերությունը: Նախնական տվյալների համաձայն Skype-ը կվաճառվի 2 մլրդ դոլարով; Նշենք, որ 2005 թվականին eBay ընկերությունը 3,1 մլրդ դոլարով Skype ծրագիրը գնել էր Joltid ընկերությունից: