ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՇԱՀՈՒՅԹԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Չինաստանի 14 խոշոր բանկերի հրապարակած տվյալենրի համաձայն 2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բանկերի համախառն շահույթը հարկերի վճարումից հետո կազմել է 32,68 մլրդ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ կրճատվել է 3%-ով: Բանկերի ներկայացրած հաշվետվությունների համաձայն 7 խոշոր բանկեր ապահովել են զուտ շահույթի աճ, իսկ մնացյալ 7 բանկեր հաշվետու ամիսների ընթացքում աշխատել են վնասով:
2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ֆինանսական դրական արդյունքներ են ապահովել Չինաստանի Արդյունաբերա-առևտրային բանկը և Չինաստանի Բանկը, որոնք հաշվետու ժամանակահատվածում զուտ շահույթի ցուցանիշով առաջատար դիրք են գրավում նաև միջազգային բանկերի շարքում:
Վերլուծաբանների գնահատմամբ չինական բանկերի զուտ շահույթի կրճատումը գլխավորապես պայմանավորված է վարկային տոկոսադրույքների և ավանդների ընդունման տոկոսադրույքների միջև առկա զգալի տարբերությամբ, իսկ ներկա դրությամբ զուտ տոկոսային եկամուտները հանդիսանում են բանկերի եկամուտների հիմնական աղբյուր: