
GM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ
Ամերիկյան ավտորատադրող General Motors Co. ընկերությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 112,7%-ով: Ընկերության կանխատեսումների համաձայն վաճառքի ծավալների նման աճի պայմաններում ընկերությունը տարեկան կտրվածքով կարող է ապահովել վաճառքի ծավալների շուրջ 40% աճ:
Հրապարակած տվյալների համաձայն General Motors-ը միայն օգոստոս ամսվա ընթացքում վաճառել է 152,365 ավտոմեքենա, իսկ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ընկերությունը չինական շուկայում իրացրել է է 1,11 մլն ավտոմեքենաներ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է 49,6% աճ: