Տնտեսական

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 420.50+2.50
OIL:  BRENT - 78.72-0.77 WTI - 75.21-0.74
COMEX:  GOLD - 2760.00-0.23 SILVER - 31.14-1.46
COMEX:  PLATINUM - 965.90-0.39
LME:  ALUMINIUM - 2691.50+0.26 COPPER - 9275.00+0.92
LME:  NICKEL - 16102.00+0.03 TIN - 30390.00+2.07
LME:  LEAD - 1985.00+0.92 ZINC - 2963.50+0.73
FOREX:  USD/JPY - 156.48+0.44 EUR/GBP - 1.0407-0.08
FOREX:  EUR/USD - 1.0407-0.08 GBP/USD - 1.2316-0.18
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44156.73+0.30 NASDAQ - 20009.34+1.28
STOCKS US: S&P 500 - 6086.37+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39958.87+0.79 TOPIX - 2751.74+0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.56-0.40 SSEC - 3230.16+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8545.13-0.04 CAC40 - 7837.40+0.86
STOCKS EUR:  DAX - 21254.27+1.01
23/01/2025  CBA:  USD - 398.88+0.14 GBP - 491.42-1.58
23/01/2025  CBA:  EURO - 415.23-1.37
23/01/2025  CBA:  GOLD - 35290.00+192.00 SILVER - 394.92+4.11
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԷԿ-ԵՐԸ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ
03/09/2009 18:55
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԷԿ-ԵՐԸ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից հանրապետության փոքր ՀԷԿ-երի համար սկսվել են մշակվել օրենսդրական ակտեր, որոնք նպատակաուղղված են տվյալ ոլորտի կարգավորմանը: Դրանց կիրառումից հետո շրջակա միջավայրին սպառնացող վտանգի հետ հաշվի կառնվեն համայնքների շահերը, կուսումնասիրվեն, կքարտեզագրվեն տվյալ կառույցների շինարարության տակ դրվելիք տարածքները, կգնահատվեն  կառույցի կողմից շրջակա միջավայրին, գետերի կենսաբազմազանությունը սպառնացող վտանգները, գյուղատնտեսական հողերի եւ անտառների էկոլոգիական վիճակն ու մնացած կարեւոր գործոնները: Բացի դրանից նշված կառույցների նախագծերը մինչեւ հաստատվելը  կներկայացվեն բնապահպանական փորձաքննության, որոնք քննարկելուց եւ փոփոխելուց հետո նոր ներկայացվեն էներգետիկայի նախարարություն: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը` պատասխանե;ով բնապահպանների մտահոգություններին:

Վերջին տարիներին բիզնեսի զարգացման հետ զուգահեռ, այլընտրանքային օբյեկտների եւ բնական տարերքների օգտագործման հաշվին (հողմային, արեգակնային, ընդերքի, թափոնների) Հայաստանում սկսել է ավելանալ փոքր ՀԷԿ-երի թիվը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանի` որպես ջերմոցային արտանետումներից զերծ օբյեկտներ` դրանցից արտադրված էներգիան խրախուսելի է, սակայն այն ունի նաեւ բնության վրա բացասաբար ներգործող հատկություն, որի վրա կառուցողները  երբեք ուշադրություն չեն դարձնում: Առաջին նախապայմանը դա ընթացող բուռն շինարարությունն է, որը խախտում է միջավայրի հավասարակշռությունը,  մյուսը` գետի վերին հոսանքներից վերցված ջուրը, որի պատճառով նվազում է հոսքը` խախտելով գետի ջերմային ռեժիմն ու ազդելով  ձկնաշխարհի զարգացման, կենսաբազմազանության վրա: ՀԷԿ-երի բացասական ազդեցությունը, որն աննկատելի է մյուս երկրներում, Հայաստանում կարող է որոշիչ դեր ունենալ, քանի տարածքային տեսակետից նա փոքր է, վտանգված են ձկների էնդեմիկ տեսակներն ու ջրի բարձր որակը:        

Ըստ Ա. Գաբրիելյանի, վերոհիշյալ կառույցները, որոնց թիվն այսօր հասնում է 60-ի, առաջիկայում ավելանալու միտումներ ունեն` էլեկտրաէներգիայի համար սահմանված բարձր տարիֆների ու դրանց գնման 15-ամյա ժամկետի պատճառով: Նախարարությունը այս մտահոգությամբ համապատասխան փաստաթուղթ է ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն`  ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով հաստատած Կիոտյի արձանագրության  եւ նմանատիպ միջազգային կարեւոր փաստաթղթերի դրույթների հիման վրա նշված հարցը քննարկելու նպատակով:

23/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.88
+0.14
Եվրո (EUR)
415.23
-1.37
Ռուբլի (RUR)
4.03
-0.02
Լարի (GEL)
139.56
+0.04
35290.00
+192.00
Արծաթ
394.92
+4.11