Վ.ՊՈՒՏԻՆ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԱՄՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կողմից ԱՊՀ երկրներին ֆինանսական աջակցություն ցույց տալու նպատակով մշակվող ծրագրերին: Ֆինանսների նախարարն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն իր որդեգրած քաղաքականությամբ միշտ կողմ է հանդես եկել և զգալի մասնակցություն ունեցել ԱՊՀ երկրներին, և առավելապես Ուկրաինային, Բելառուսին և Հայաստանին աջակցության նպատակով իրականացվող ԱՄՀ ծրագրերին: