
ԲԱՖԵՏԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է MOODY'S ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
Խոշոր ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆոտին (Warren Buffett) պատկանող Berkshire Hathaway Inc. ընկերությունը շարունակում է վաճառել հայտնի վարկանիշային Moody”s Corp. գործակալության իր բաժնետոմսերը: Ընկերությունն արդեն շուրջ 2%-ով նվազեցրել է իր մասնակցությունը Moody”s-ի կանոնադրական կապիտալում: Վերջին երկու ամիսների ընթացքում Berkshire Hathaway ընկերությունը երկու անգամ իրականացրել է իր բաժնետոմսերի վաճառք: 2009 թվականի հուլիսին ամերիկյան ներդրողը վաճառել է Moody”s գործակալության իր բաժնետոմսերի 17%-ը, որից ընկերությունն ապահովել էր 20,7 մլն դոլար հասույթ:
Նշենք, որ Berkshire Hathaway ընկերությունը դեռևս շարունակում է մնալ վարկանիշային գործակալության խոշոր բաժնետեր: