Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-4 ԿԱՆՑԿԱՑՎԻ «DIGITEC 2009» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
07/09/2009 16:37
Կիսվել

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-4 ԿԱՆՑԿԱՑՎԻ «DIGITEC 2009» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 2-4-ը կանցկացվի 5-րդ ամենամյա «DigiTec 2009» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այն կազմակերպում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»-ը եւ  «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ցուցահանդեսի նպատակն է ստեղծել գործարար միջավայր տեղեկատվական եւ հաղորդակցական, բարձր տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կազմակերպությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ: Այն միտված է միջազգային կապերի ընդլայնմանը եւ նոր գործարար կապերի հաստատմանը: «Ցուցահանդեսը բավական ընդգրկուն է եւ հետաքրքիր: Առանձին տաղավարներով ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների ընկերություններ կներկայացնեն իրենց ծառայությունները, արտադրանքը: Մենք ցանկանում ենք այս ցուցահանդեսը տարածշրջանում դարձնել լավագույններից մեկը»,-ասաց Կ. Վարդանյանը: Ցուցահանդեսին ակնկալվում է 50-ից ավելի հայաստանյան եւ միջազգային կազմակերպությունների մասնակցություն: Կ. Վարդանյանի խոսքով, այս տարի ակտիվություն են ցուցաբերում հատկապես նորաստեղծ կազմակերպությունները: «DigiTec 2009»-ի շրջանակներում անցավելու են մի քանի ֆորումներ, սեմինարներ, եւ կամփոփվեն «Հայաստանի ռոբոտների բաց առաջնության» արդյունքները: Ցուցահանդեսի ընթացքում առանձին տաղավարով ցուցադրվելու են համակարգչային խաղերի վերջին լուծումները: Գլխավոր հովանավոր «Յուքոմ» ընկերությունը կներկայացնի IP հեռուստատեսության, հեռախոսակապի, ինչպես նաեւ ինտերնետ ծառայության որակյալ եւ մատչելի կապի մատուցման հնարավորությունները:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ առանաձին տաղավարներով ներկայացվելու են նաեւ ՏՏ ոլորտում իրականացվող այնպիսի ծրագրերը, որոնց իրականացմանն աջակցում է ՀՀ կառավարությունը, մասնավորապես, Գյումրիի տեխնոպարկի, «Համակարգիչ բոլորի համար», «Ամբողջ Հայաստանում ինտերնետային ծածկույթի ապահովում» ծրագրերը, ինչպես նաեւ պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային համակարգի վերջին լուծումները: «Ցուցահանդես այցելողները հնարավարություն կունենան տեսնելու, թե ծրագրերը որ փուլում են, ինչ է արվել մինչեւ հիմա, առաջիկա քայլերը որոնք են լինելու: Մենք ակնկալում ենք շուրջ 11-12 հազար մարդկանց այցելություն»,-ասաց Բ. Ենգիբարյանը:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87