Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում
25/11/2026 17:45
Կիսվել

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում

E-Auto ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը տարածաշրջանում՝ դառնալով HONGQI ավտոմեքենաների միակ պաշտոնական ներկայացուցիչը նաև Վրաստանում։ Թբիլիսիում բացվել է բրենդի պաշտոնական ցուցասրահը՝ ազդարարելով ընկերության տարածաշրջանային էքսպանսիայի նոր փուլը։

Այս ընդլայնման հիմքում Հայաստանում հաջողությամբ ներդրված բիզնես մոդելն է, որն առաջնահերթություն է տալիս հաճախորդի վստահությանը, բարձրակարգ սպասարկմանն ու երկարաժամկետ հարաբերություններին՝ ավտոմեքենայի ընտրությունից մինչև հետագա շահագործման ամբողջ ընթացքը։ 2025 թվականին E-auto-ն Հայաստան է ներմուծել շուրջ 800 էլեկտրական մեքենա՝ ինչը կազմել է պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը։ 2026-ին ընկերությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը:

«E‑Auto-ն առաջին հայաստանյան ավտոդիստրիբյուտորն է, որը Վրաստանում բացում է պաշտոնական ցուցասրահ։ Հայաստանում մեզ հաջողվել է կառուցել այնպիսի բիզնես մոդել, որի կենտրոնում վարորդն է՝ մեր հաճախորդը, նրա վստահությունն ու հարմարավետությունը։ Մենք համոզված ենք, որ ավտոմեքենա գնելու որոշումը նաև վստահության հարց է, և այդ վստահությունը պետք է արդարացնել ամեն օր», – նշում է E-Auto-ի համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

«Այսօր հատկապես հպարտ ենք, որ Հայաստանում ձևավորված և հաջողությամբ կիրառված մեր մոտեցումը գնահատվել է միջազգային գործընկերոջ կողմից և դարձել տարածաշրջանային ընդլայնման հիմք։ Մենք ցանկանում ենք ապացուցել, որ հայկական բիզնեսը կարող է ոչ միայն հաջողության հասնել սեփական երկրում, այլև մրցունակ լինել տարածաշրջանում, սահմանել նոր չափանիշներ և արժանանալ այլ երկրների հաճախորդների վստահությանը։ Վրաստանը մեզ համար այդ ճանապարհի կարևոր քայլն է», – հավելում է ընկերության համահիմնադիրը։

HONGQI-ի պաշտոնական ցուցասրահը Վրաստանում գործում է Թբիլիսիի Շեշելիձեի փողոց 10 հասցեում։

«E-Auto-ի հետ մեր համագործակցությունը հիմնված է տարիների ընթացքում ձևավորված վստահության, ընդհանուր արժեքների և հաճախորդի շահերը առաջնային համարելու սկզբունքի վրա։ Միասին մենք մշակել ենք հաջողված մոտեցում, որը համատեղում է շուկայի խորքային իմացությունը, մասնագիտական սպասարկումն ու հաճախորդներին տրամադրվող երկարաժամկետ աջակցությունը։ Համոզված եմ, որ այս փորձը ամուր հիմք կդառնա նաև Վրաստանում HONGQI-ի հաջողության համար», – ասել է HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:

Ընկերության ընդլայնումը նոր առավելություններ է ստեղծում նաև երկու երկրների վարորդների համար։ Հայաստանում E-Auto-ից HONGQI ավտոմեքենա ձեռք բերած հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու պաշտոնական երաշխիքային սպասարկումից նաև Վրաստանում, և հակառակը՝ Վրաստանում ձեռք բերված ավտոմեքենաները կսպասարկվեն նաև Հայաստանում։ Այս մոտեցումը ոչ միայն բարձրացնում է ճանապարհորդությունների հարմարավետությունն, այլև արտահայտում է ընկերության հոգատարությունն իր հաճախորդների նկատմամբ՝ ապահովելով վստահելի սպասարկում նաև երկրի սահմաններից դուրս։

Հավելենք, որ սույն թվականի օգոստոսին E-Auto ընկերությունը, շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելով, Երևանում բացել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը՝ գրեթե 3000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով։ Կենտրոնը ներառում է ֆլագմանային ցուցասրահ, տեխնիկական սպասարկման կենտրոն և ավտոմեքենաների ներկման մասնագիտացված կայան։

Երևանում E-auto-ի հասցեներն են՝ Ռուբինյանց 40/3 և Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած 0% կանխավճարից։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76