ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԿՎԵԼ ԵՆ ԵՎՍ ՀԻՆԳ ԲԱՆԿԵՐ
Ֆինանսական ցուցանիշների զգալի անկմամբ պայմանավորված սեպտեմբերի 4-ին իրենց գործունեությունը դադարերել են ևս 5 ամերիկյան բանկեր, որոնց ակտիվների համախառն ծավալը կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար: Միայն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում փակվել են արդեն 89 ֆինանսական ընկերություններ, իսկ 2008 թվականի արդյունքներով ճգնաժամի սկզբնական փուլում ԱՄՆ-ում իրենց գործունեությունը դադարեցրել էին 25 բանկեր:
Նշենք, որ խնդրահարույց ամերիկյան բանկերի ցուցակում այժմ ներռաված են շուրջ 416 բանկ, որոնց ակտիվների համախառն ծավալը կազմում է 299.8 մլրդ դոլար: Սա վերջին 15 տարիների ընթացքում գրանցված ամենավատ արդյունքն է: