«МС» ՆԱԽԱԾԱՆՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ MCDONALD'S-Ի ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԷ
Մալազիայի վերահսկիչ դատարանի որոշման համաձայն արագ սննդի McDonald”s ամերիկյան ռեստորանային ցանցը չունի «Мс» նախածանցի օգտագործման բացառիկ իրավունք: Նշենք, որ McDonald”s ընկերությունը դատական հայց էր ներկայացրել McCurry (Malaysian Chicken Curry) հնդկական ռեստորանային ցանցի դեմ` մեղադրելով ընկերությանն «Мс» նախածանցի անօրինական օգտագործման և ապրանքային նշանի իրավունքի խախտման մեջ: Դատարանի վերջնական որոշման համաձայն ամերիկյան ընկերությունն իր մալազիական գործընկերոջը պարտավորվում է վճարել 2.9 հազար դոլար որպես փոխհատուցում: