
ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է բնակչության վարկավորման համախառն ծավալների ռեկորդային անկում: Հաշվետու ամսվա ընթացքում բնակչությանը տրամադրված սպառողական վարկերի ծավալը կճատվել է 21.6 մլրդ դոլարով և կազմել 2.47 տրիլիոն դոլար: Վարկավորման ծավալների նման մեծ անկում ԱՄՆ-ում չէր գրանցվել վերջին 50 տարիների ընթացքում:
Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսում էին, որ ընթացիկ տարվա հուլիս ամսվա արդյունքներով բնակչության վարկավորման ծավալները կկրճատվեն միջինը 4 մլրդ դոլարով: