AIRBUS-Ն ԻՐ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է BOEING-ԻՆ
Եվրոպական Airbus ընկերությունն իր վաճառքի ծավալներով գերազանցել է ամերիկյան Boeing ընկերությանը: 2008 թվականի արդյունքներով Airbus ընկերության վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 40.2 մլրդ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում Boeing ընկերության վաճառքի ծավալները կազմել են 28.3 մլրդ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ եվրոպական ընկերությունը կարողացել է գերազանցել իր ամերիկյան գործընկերոջը դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի կայունացման շնորհիվ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի աճ շուրջ 7%-ով: Նշենք նաև, որ 2009 թվականի հուլիս ամսվա արդյունքներով Airbus ընկերությունն առաջ է անցել Boeing-ից նաև ստացված պատվերների ընդհանուր քանակով: