HYUNDAI ԵՎ KIA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ 3.3 ՀԱԶԱՐ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հարավկորեական Hyundai Motor Co. ավտոարտադրող ընկերությունը և նրա Kia Motors Corp. դուստր ընկերությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ ընկերությունները նախատեսում են 2009 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ստեղծել 3.3 հազար նոր աշխատատեղ: Հայտարարության համաձայն նոր աշխատատեղերի գերակշիռ մասը կստեղծվի վառելիք տնտեսող Hyundai և Kia ապրանքանիշերի նոր ավտոմեքենաների նախագծման աշխատանքների ընդլայնման նպատակով: