DIAGEO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿՓԱԿԻ ՎԻՍԿԻԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ
Ոգելից խմիչքներ արտադրող բրիտանական Diageo ընկերությունը մտադիր է փակել Շոտլանդիայում գործող վիսկիի արտադրության իր երկու գործարանները և աշխատանքից ազատել շուրջ 900 աշխատակիցների: Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հուլիսին ընկերությունը հայտարարել էր շոտլանդական Քիլմարնոք քաղաքում, որտեղ Johnnie Walker հայտնի ապրանքանիշի վիսկիի արտադրությունը գործում էր դեռևս 1820 թվականից, իր գործարանի փակման մտադրության մասին:
Քիլմարնոք քաղաքում Johnnie Walker գործարանի փակման արդյունքում աշխատանքից կազատվեն ավելի քան 700 աշխատակիցներ, իսկ Գլազգոյի Port Dundas գործարանի փակման արդյունքում անաշխատանք կմնան շուրջ 200 շոտլանդացիներ: Ընկերության այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել ինչպես ընկերության աշխատակիցների, այնպես էլ շոտլանդական կառավարության մոտ: