VOLKSWAGEN ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՆԻ 4 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen ընկերությունը հայտնել է Չինաստանում իր արտադրությունն ընդլայնելու նպատակով առաջիկա երեք տարիների ընթացքում շուրջ 4 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ներդրումների իրականացման մտադրության մասին: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է չինական շուկայում ավտոմեքենաների պահանջարկի շարունակական աճով: Ընկերությունը նախատեսում է իր հայտնի Volkswagen, Audi, Seat, Skoda մոդելների արտադրության ընդլայմանը զուգընթաց թողարկել նաև նոր մոդելի ավտոմեքենա: