ՖՐԱՆՍԻԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է համագործակցության համաձայնագրի ստորագրում ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ի և ֆրանսիական Electricite de France (EdF) ընկերության միջև: Այս համաձայնագիրը նախատեսում է ընկերություննների համագործակցություն «Հարավային հոսք» (South Stream) գազամուղի կառուցման և շահագործման ծրագրի շրջանակներում: Նախնական պայմանավորվածության համաձայն գազի մատակարարման երկարարժամկետ պայմանագրի դիմաց ֆրանսիական ընկերությանը կփոխանցվի «Հարավային հոսք» գազամուղի ծրագրի շուրջ 10%-ը:
Վերլուծաբանների գնահատմամբ ֆրանսիական կողմի մասնակցութունը «Հարավային հոսք» գազամուղի կառուցման ծրագրին կարող է զգալիորեն թուլացնել իտալական Eni ընկերության դիրքները, որը ներկա դրությամբ վերահսկում է ծրագրի 50%-ը:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազամուղի կառուցմամբ նախատեսվում է կրճատել Եվրոպա ռուսական գազի մատակարարման կախվածությունը տարանցիկ երկրներից, մասնավորապես Ուկրաինայից և Թուրքիայից: Նախնական հաշվարկների համաձայն գազամուղի շինարարության աշխատանքները կավարտվեն 2015թ.: