ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 15.9%-ՈՎ
Eurostat վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եվրագոտու երկրներում արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 15.9%-ով: Հաշվետու ամսվա ընթացքում նույն ցուցանիշն ամսական կտրվածքով գրանցել է 0.3% անկում:
Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին հուլիս ամսվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ արդյունաբերական արտադրության ծավալի կրճատում 16.7%-ով: