JAPAN AIRLINES-Ը ԿԿՐՃԱՏԻ 6 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ճապոնական Japan Airlines Corp. (JAL) ավիաընկերության տարածած հաղորդագրության համաձայն առաջիկա երկու տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է զգալիորեն կրճատել ավիափոխադրումների քանակը: Ընկերության կանխատեսումների համաձայն մինչև 2012 թվականը գործառնական ծախսերը կկրճատվեն 30%-ով, իսկ գործառնական հասույթը` շուրջ 20%-ով: Հրապարակած տվյալների համաձայն ընկերությունը մտադիր է ծախսերի կրճատման քաղաքականության շրջանակներում աշխատանքից ազատել շուրջ 6 հազար աշխատակիցների: