ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 3%-ՈՎ
Նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները Եվրոպայում շարունակում են աճել: Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եվրոպական երկրներում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 3%-ով: Հաշվետու ամսվա ընթացքում Եվրոպայում գրանցվել են 829 հազար 83 նոր ավտոմեքնենա:
Նշենք, որ նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալների առավել բարձր աճ գրանցվել է Գերմանիայում` շուրջ 28.4%, իսկ վաճառքի ծավալների առավել մեծ անկում գրանցվել է Ռումինիայում` ավելի քան 71%: