ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՄՆ-Ի ԴԵՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ WTO
Չինաստանի կառավարությունն ԱՄՆ-ի դեմ պաշտոնական բողոք է ներկայացրել Առևտրի Համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ, WTO)` ամերիկյան կառավարությանը մեղադրելով ԱՀԿ նորմերի խախտման մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջերս հրամանագիր էր ստորագրել, որը նախատեսում էր չինական արտադրության ավտոդողերի ներմուծման սահմանափակում առաջիկա երեք տարիների ընթացքում:
ԱՀԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչների հայտարարության համաձայն երկու երկրների միջև ծագած առևտրային այս վեճի լուծման նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պահանջով չինական կողմը համապատասխան դիմում է ներկայացրել ԱՀԿ հանձնաժողովի: