ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԵՐՔԵԼ Է «ՆԱԲՈՒԿՈ» ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
«Նաբուկո» (Nabucco) գազամուղը չի անցնի Հայաստանի տարածքով: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել էներգետիկայի գծով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսն: Նրա խոսքերով նոր գազամուղի կառուցման ծրագրի անդամ երկրների շարքում Հայաստանը ներառցած չէ:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին թուրքական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց վստահելի աղբյուրներին, նշում էին, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է վերանայել «Նաբուկո» գազամուղի կառուցման ծրագիրը, և ամենայն հավանականությամբ գազամուղը կանցնի ոչ թե Վրաստանով, այլ Հայաստանով:
Նաբուկո (Nabucco) գազամուղի կառուցման ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա Կենտրոնական Ասիայի երկրներին և Ադրբեջանին գազ մատակարարել Եվրոպական երկրներին: Այն կանցնի Կասպից ծովի հատակով` շրջանցելով Ռուսաստանը: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան և Ավստրիան: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2010թ., և այն կտևի մոտ 3 տարի: Շինարարության համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 7,9 մլրդ եվրո: