ԱՄՆ-ՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 2.9%-ՈՎ
Ամերիկյան վերլուծաբանների կանխատեսումների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով նախորդ ամսվա համեմատությամբ նորակառույցների թիվն ԱՄՆ-ում աճել է 2.9%-ով և տարեկան կտրվածքով կազմել 598 հազար:
Կանխատեսումների համաձայն շինարարություն իրականացնելու համար տրամադրած թույլատրությունների թիվը, որը համարվում է մոտ ապագայում բնակարանների շինարարության աճի տեմպերի հիմնական ցուցանիշ, հաշվետու ամսում կազմել է 581 հազար: Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսին այս ցուցանիշը կազմել էր 560 հազար: