Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 17/09/09
17/09/2009 17:22
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 17/09/09

2009 թ. սեպտեմբերի 8-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ-ի  նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը,  Գրիգոր  Ղոնջեյանը, Անդրանիկ Նորեկյանը և Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ առկա նոր տեղեկատվության հիման վրա վերլուծվել էին գնաճի, արտաքին միջավայրի, իրական և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները, որոնք հիմնականում համահունչ էին ԿԲ-ի վերջին կանխատեսումներին: Արտաքին հատվածից  փոխանցված որոշակի գնաճային ճնշումների պայմաններում,  չնայած համախառն պահանջարկի  անկման շարունակվող միտումներին, ներքին շուկաներում գնանկումային ճնշումներ  չեն դրսևորվել և գնաճը պահպանվել է  նպատակային միջակայքի սահմաններում:

2009 թ. օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%` նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ ավելանալով  0.4 տոկոսային կետով: Ընդ որում, պարենային ապրանքների գները նվազել են 1.3%-ով` նպաստելով գնանկմանը շուրջ 0.7 տոկոսային կետով, իսկ ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները աճել են համապատասխանաբար 0.3%-ով և 0.8%-ով` զսպելով գնանկումը ընդհանուր առմամբ 0.3 տոկոսային կետով:

Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո խորհուրդը սկսեց իր քննարկումները ներքին և արտաքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները փաստեցին, որ   օգոստոսին արձանագրված գնանկումը շարունակել է պայմանավորվել գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային անկմամբ: Այս պարագայում պարենային ապրանքների կազմում «Միրգ» և «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գների նպաստումը ընդհանուր գնանկմանը կազմել է 0.8 տոկոսային կետ: Միաժամանակ, շարունակել է արձանագրվել ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների աճ: Խորհրդի գնահատականներով վերոնշյալ զարգացումները վկայում են տնտեսությունում գնանկումային միտումների բացակայության մասին:
Խորհրդի անդամները փաստեցին նաև, որ 2009 թ. հուլիսին  համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա շարունակել է խորանալ` հանգեցնելով 12-ամսյա կտրվածքով ՀՆԱ իրական ծավալի 18.5% նվազման: Անկման հիմնական պատճառ շարունակել են հանդիսանալ շինարարության և արդյունաբերության ճյուղերի գծով արձանագրված նվազման աննախադեպ բարձր ցուցանիշները: Այսպես, շինարարության ճյուղում անկման 12-ամսյա տեմպը գերազանցել է 55%-ը, իսկ արդյունաբերության անկման տեմպը կազմել է շուրջ 12%:
 Խորհուրդը քննարկեց նաև միջազգային ապրանքային շուկաներում գնային զարգացումները: Նշվեց, որ 2009 թ. օգոստոսին հումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել է գների աստիճանական աճի միտումը` արտացոլելով համաշխարհային տնտեսության բարելավման սպասումների առկայությունը:

Առանձին քննարկումների առարկա դարձան ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները:  Խորհուրդն արձանագրեց, որ բանկային համակարգում դրամային ավելցուկային իրացվելիության բարձր մակարդակը պահպանվել է, որի պայմաններում դրամային շուկաներում տոկոսադրույքների նվազման միտումը շարունակվել է նաև օգոստոսին: Այսպես, միայն օգոստոսին միջբանկային ռեպո տոկոսադրույքները նվազել են շուրջ 0.6 տոկոսային կետով, պետական արժեթղթերի շուկայում տոկոսադրույքները նվազել են 1-1.4 տոկոսային կետով` 1 տարի ժամկետայնությամբ արժեթղթերի տոկոսադրույքը կազմելով 7.1%, իսկ  3-ից 5 տարի ժամկետայնությամբ արժեթղթերինը` 9.6-10.5%: Վերոնշյալ զարգացումները նպաստել են նաև վարկային շուկայի հետագա աշխուժացմանը, ինչն արտահայտվել է տոկոսադրույքների նվազման միտումների շարունակմամբ  և նոր տրամադրվող վարկերի ծավալների հետագա աճով:

Գների վարքագծի, մակրոտնտեսական ներքին և արտաքին միջավայրի և ֆինանսական շուկայի զարգացումների քննարկումից հետո Խորհուրդը միակարծիք էր նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը համաձայնեց, որ մի կողմից համախառն պահանջարկի գծով խոշոր բացասական ճեղքի պահպանման և մյուս կողմից գնանկումային միջավայրի բացակայության ու միջազգային գների աստիճանական աճի նկատվող միտումների  պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքի 5% մակարդակը համահունչ է ֆինանսական շուկայում ձևավորված միտումներին և, չվտանգելով գների կայունությունը, առավելագույնս նպաստում է տնտեսության ակտիվացմանը:

Միաժամանակ, բազմաթիվ կարծիքներ հնչեցին, որ կառավարության կողմից իրականացվող մեծածավալ ծախսումների և ԿԲ-ի կողմից իրականացվող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության պայմաններում` շարունակում են արձանագրվել տնտեսության կողմից իրացվելիության կլանման դժվարություններ: Վերջինս արտահայտվում է բանկային համակարգում դրամային ավելցուկային իրացվելիության աննախադեպ բարձր մակարդակի պահպանմամբ: Այս պայմաններում կարևորելով իրացվելիության արդյունավետ կառավարումը Խորհուրդը նպատակահարմար է գտնում ԿԲ-ի դրամավարկային գործիքների կիրառման և կառավարության հետ կոորդինացված գործողությունների միջոցով տնտեսության կողմից իրացվելիության կլանման համաչափ ընթացքի ապահովումը և այդպիսով տնտեսության արագ վերականգման համար առավել նպաստավոր պայմանների  ստեղծումը:

Նիստի ավարտին Խորհուրդը որոշեց իջեցնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 5.00%: Ներգրավված ավանդների և լոմբարդային վարկերի տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար` 2.00% և 8.00%:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92