ՊՈՒՏԻՆ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՏՈՒԺԻ, ԵԹԵ ՍՏԵՂԾՎԵՆ ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր միջազգային պահուստային արժույթների ստեղծման դեպքում ԱՄՆ տնտեսությունը չի տուժի, այլ, ընդհակառակը, ապագայում կարող է միայն շահել դրանից: Վարչապետի կարծիքով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը պայմանավորող կարևոր գործոններից մեկն էլ այն էր, որ ԱՄՆ-ում և համաշխարհային տնտեսությունում ստեղծվել էր փողային բազային անհամապատասխանություն: