ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 36%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ` 41,3%-ՈՎ
Ճապոնիա ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Ճապոնիայի արտահանումը կրճատվել է 36%-ով, իսկ ներմուծումը` 41,3%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն արտահանման ծավալների անկում Ճապոնիայում գրանցվում է արդեն 11-րդ ամիսն անընդմեջ: Օգոստոս ամսվա արդյունքներով արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 4,5 տրիլիոն յեն (49 մլրդ դոլար), իսկ ներմուծման ծավալը` 4,3 տրիլիոն յեն:
Հետաքրքրական է , որ Ճապոնիայում ներմուծման ծավալների անկում գրանցվում է անգամ այն պայմաններում, երբ դոլարի նկատմամբ ազգային արժույթի բարձր փոխարժեքը ապահովում է արտասահմանում առավել ցածր գներով ապրանքներ ձեռք բերելու հնարավորություն: