Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ին ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԿՈՄՊՅՈՒՏԵՐԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
25/09/2009 18:08
Կիսվել

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ին ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԿՈՄՊՅՈՒՏԵՐԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 28-ին աշխատանքը կսկսի «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) 7-րդ միջազգային գիտաժողովը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, գիտաժողովին ներկա կլինեն 200-ից ավելի մասնակիցներ, այդ թվում` ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի միջազգային նախագծերի ղեկավարներ, առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ուսանողներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Վրաստանից, Բրազիլիայից, Լեհաստանից, Սիրիայից, Չեխիայից, Թուրքիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Ֆրանսիայից:

Այս միջազգային գիտաժողովի առաքելությունն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջեւ գիտական ու տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ  հնարավորություն ստեղծել ընդլայնելու Հայաստանի ու միջազգային կենտրոնների գիտնականների միջեւ համագործակցությունը:

Գիտաժողովում կներկայացվեն զեկույցներ հիմնարար գիտությունների ոլորտից, կանցկացվեն կիրառական նշանակություն ունեցող հատուկ աշխատանքային նստաշրջաններ՝ «Հայաստանի մասնակցությունը Սեւծովյան փոխկապակցություն նախագծին», «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում – ներկա վիճակը եւ խնդիրները», «UNL – Համընդհանուր ցանցային լեզու», «Հայկական ազգային  GRID նախաձեռնություն», «Հարավային Կովկասի տարածաշրջանի GRID ինֆրակառուցվածքները. ներկա վիճակը եւ հեռանկարները» թեմաներով: Կկազմակերպվեն նաեւ ուսուցողական սեմինարներ: Մասնակիցները գիտաժողովի արդյունքները կամփոփեն «Հայաստանում ԻՏ քաղաքականության շուրջ» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Գիտաժողովը  կանցկացվի մինչեւ հոկտեմբերի 2-ը: Այն կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից,  ՀՀ կառավարության,  «Սինոփսիս» Հայաստան LTD-ի,  «Յունիկոմպ»  CJSC-ի, «Հայլինք» JSC-ի, Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի,  «ՎիրաժԼոջիք» Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43