Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ
25/09/2009 18:29
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ

«ԱրմենՏել»-ը կդիմի դատարան, եթե պետական կարգավորող մարմինները չհանգեն միմյանց եւ շուկայի մասնակիցների հետ համագործակցության միասնական, բոլորի համար հասկանալի եւ տրամաբանական տարբերակի: Այսօր այս մասին հայտարարեց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել» ընկերությունը համաձայն չէ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայացրած որոշման հետ, ըստ որի ընկերությունը ճանաչվել է որպես տվյալների հաղորդման միջազգային տարանցման ծառայության` ինտերնետ հասանելիության դաշտում գերիշխող դիրք ունեցող:

Ըստ հանձնաժողովի գնահատման` «ԱրմենՏել»-ն զբաղեցնում է այդ դաշտի 53.9%-ը: Ինչպես երեկ լրագրղների հետ ճեպազրույցում ասել էր հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, տեղական պրովայդերների կողմից խնդիր էր բարձրացվել այն մասին, որ վերոնշյալ ընկերության կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների գինը բարձր է եւ չի նպաստում կառավարության` այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Այս խնդրի վերաբերյալ հանձնաժողովն ուսումնասիրություն է անցկացրել եւ պարզել, որ առավելագույնը 300-400 դոլարով ձեռք բերվող 1մԲ ինտերնետը Հայաստանում իրացվում է 900-1300 դոլարով: Այս գնային կոմպոնենտի հիման վրա հանձնաժողովը բացահայտել է նաեւ, որ «ԱրմենՏել»-ը ունենում է 58 տոկոս շահույթ: 

Իգոր Կլիմկոն ասաց, որ պրովայդերների բողոքներում շարունակաբար շեշտվում է միջազգային օպերատորների ծառայությունների ձեռքբերման գինը, բայց ինչ-ինչ պատճառներով չի խոսվում այն մասին, որ իրենք բավականին մեծ միջոցներ են ծախսում միջազգային ինտերնետը երկրի սահմնից վերջնական սպառողներին` այս պարագայում պրովայդերներին հասցնելու համար: Նա զարմանալի է համարում նաեւ այն, որ տեղական պրովայդերների կողմից մեծածախ ինտերնետի առքի գինը նշվում է դոլարով: Ընկերության պայմանագրերում նշված գումարը, ըստ նրա, պայմանավորված չէ դոլարի ընթացիկ փոխարժեքով, միայն արտաքին գործընկերների հետ պայմանագրերն են կնքվում դոլարով: «Այսպիսով, «ԱրմենՏել»-ն իր վրա է կրում փոխարժեքի տատանման բոլոր ռիսկերը հատկապես ճգնաժամային պայմաններում»,- ասաց Ի. Կլիմկոն` ավելացնելով, որ ներկայում պրովայդերին տրամադրվող գինը կազմում է 255-359 հազար դրամ, առանց ԱԱՀ-ի:

«Եթե գներն արտահայտենք դոլարով, ապա ներկայիս փոխարժեքով այն կազմում է 662-ից մինչեւ 934 դոլար: Արված հայտարարություններում հանձնաժողովը հիմնվել է ոչ ճիշտ տվյալների վրա եւ նշել է գումարներ, որոնք 1,5 անգամ գերազանցում են իրականությունը»,- ասաց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը: Նա հուսով է, որ իրենց ընկերության վերաբերյալ ընդունված որոշումները կվերանայվեն:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6