G20-Ը ՍՏԵՂԾՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
G20 գագաթնաժողովը, որը ներկայիս ճգնաժամի հաղթահարման նպատակով փորձում է համախմբել զարգացած տնտեսությունն ունեցող աշխարհի խոշոր երկրների ջանքերը, նախատեսում է ֆինանսական կայունության խորհրդի ստեղծում:
ԱՄՆ-ում կայացած G20 գագաթնաժողովի ընթացքում ընդունված որոշումների և վերջնական փաստաթղթերի համաձայն ֆինանսական կայունության խորհուրդը զբաղվելու է վերազգային ֆինանսական կարգավորման և վերահսկողության սկզբունքների մշակմամբ, ինչպես նաև միջազգային մակարդակով ազգային ֆինանսական կառույցների գործունեության կոորդինացմամբ: Անհրաժեշտության դեպքում խորհուրդը կարող է անցկացնել նաև սթրես-տեստեր: