ՊՈՒՏԻՆ – ԱՅՍ ՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԿՐՃԱՏՎԻ 8%-ՈՎ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կանխատեսմամբ Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարվա ընթացքում կկրճատվի 8%-ով: Վարչապետի գնահատմամբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկրի ՀՆԱ-ն զգալիորեն կրճատվել է, սակայն ռուսական ֆինանսական ընկերությունները կարողացել են ցուցաբերել կայունություն, իսկ բիզնեսը` փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակություն, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ տնտեսական աճի նախկին տեմպերի վերականգնումը հնարավոր է առաջիկա տարիների ընթացքում:
Նշենք, որ 2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել էր 10,2%-ով: