
CHINA INVESTMENT CORP-Ն ԻՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՆԵՐԴՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԵՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ
Չինական China Investment Corp (CIC) ներդրումային հիմնադրամը, որի ակտիվների համախառն ծավալը գերազանցում է 200 մլրդ դոլարը, մտադիր է ամերիկյան երեք հիմնադրամներում իրականացնել 2 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ներդրումներ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն ամերիկյան այս երեք հիմնադրամները մասնագիտացված են «վատ» ակտիվներում ներդրումների իրականացման մեջ, մասնավորապես հիմնադրամներն իրենց միջոցներն ուղղում են ենթակառուցվածքների զարգացման և անշարժ գույքի շուկայի կարգավորման ծրագրերի ֆինանսավորմանը: