Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ԲԱՑՎՈՒՄ Է DIGITEC EXPO 2009-Ը
30/09/2009 18:12
Կիսվել

ԲԱՑՎՈՒՄ Է DIGITEC EXPO 2009-Ը

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14.00 Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրի ‹‹Փառանձեմ›› սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված DigiTec Expo 2009 ցուցահանդեսի մեկնարկին:  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի /ՁԻՀ/ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, DigiTec Expo 2009 գլխավոր հովանավոր, Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաև  Էրիքսոն Հայաստան ընկերության տնօրեն Լիամ Իքին կներկայացնեն ցուցահանդեսի այս տարվա առաձնահատկությունները, մասնակից ընկերությունների առաջարկները և նորամուծությունները:

DigiTec Expo 2009 ցուցահանդեսը այս տարի տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 2-4-ը: Անցած տարիների համեմատ այս տարի արձանագրվել է ցուցահանդեսի մասնակիցների 15% աճ, մասնավորապես` մասնակցության հայտ են ներկայացրել 52 ընկերություն, որոնք 47 տաղավարներում հնարավորություն կունենան ներկայացնել ինրենց լուծումներն ու ծառայությունները:

Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն պետության կողմից ՏՀՏ ոլորտի զարգացմանը և էլեկտրոնային հասարակության ստաղծմանն ուղղված խոշորագույն ծրագրերը, մասնավորապես` «Համակարգիչ բոլորի համար» և Գյումրիի տեխնոպարկի ծրագրերը:

Ցուցահանդեսի բացումը կիրականացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգյանը հոկտեմբերի 2-ին ժամը 11.00-ին: Ողջույնի խոսքով հանդես կգա նաև Էրիքսոն շվեդական ընկերության փոխնախագահ Յան Քեմպբելը(Jan Campbell).

DigiTec Expo 2009 ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, մասնավորապես`

– DigiTec Startup ֆորում
– DigiTec Էլեկտրոնային կառավարում ֆորում
– Digilife սեմինարների շարք
– Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը, պաշտոնական հովանավորն է «Էյ Դի Սի» ընկերությունը, իսկ մամուլի կենտրոնի հովանավորն է «Վիրաժ Լոջիքը»:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88