Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ 2009-Ը ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-8` ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏՈՒՄ
02/10/2009 17:02
Կիսվել

ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ 2009-Ը ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-8` ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏՈՒՄ

Երևան, ՀՀ և Սիլիկոնյան Հովիտ, Կալիֆորնիա, ԱՄՆ – Հոկտեմբերի 2, 2009թ. – Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված համաժողովը` ԱրմԹեք Կոնգրես-2009-ը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 5-ից 8-ը` Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնյան Հովտի սրտում, Սան Խոսե քաղաքի Ֆեյրմոնտ հյուրանոցում: Համաժողովում կներկայացվեն Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հնարավորությունները:

ԱրմԹեք Կոնգրես-2009-ը կնշանավորվի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հանդեպ:

ԱրմԹեք Կոնգրես 2009 համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան կառավարության, պետական մարմինների, արդյունաբերության, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:

ԱրմԹթեք Կոնգրես 2009-ի բանախոսներն են.

– Պրն Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ
– Պրն Ներսես Երիցյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար
– Պրն Վահրամ Ներսիսյանց, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
– Պրն Ջո Սիմիտյան, Կալիֆորնիա նահանգի սենատոր
– Դր Չի Ֆուն Չան, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն
– Պրն Դանիել Մահոնի, «Ամերիկյան Ռենեսաս Տեխնոլոգիա» ընկերության նախագահ
– Պրն Գրեգորի Հինքլի, «Մենտոր Գրաֆիկս» ընկերության նախագահ
– Պրն Հարութ Սասունյան, Լինսի Հիմնադրամի փոխնախագահ, Միացյալ Հայկական հիմնադրամի նախագահ, Կալիֆորնիա Կուրիերի հրատարակիչ
– Պրն Անդրե Անդոնյան, «Մաքքինզի ընդ Կոմփանի» ընկերության Եվրոպայի տնօրեն
– Պրն Հարություն Արմենյան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ

Այլ խոսնակների, այդ թվում` ԱՄՆ կոնգրեսականների և դեսպանների անունները կհրապարակվեն առաջիկայում:

«Վերջին տարիներին բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ինչպես նաև հայկական տեխնոլոգիական հանրությանը իրազեկելու անհրաժեշտությունը մեզ համար խթան հանդիսացան բարելավել հաղորդակցությունը և համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների միջև, ձեռք բերել գործարար կապեր և ձևավորել առաջադեմ բարձր տեխնոլոգիաների համակարգ: Մենք նաև պետք է ապահովենք գործարար հնարավորություններ` մրցունակ գործունեություն ծավալելու համար, որն էլ կզարգացնի Հայաստանի գործարար և բարձր տեխնոլոգիաների միջավայրը», – ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Իր ընդգրկուն ծրագրով ԱրմԹեք Կոնգրեսը կառավարության, գիտության և բիզնես ոլորտների ներկայացուցիչների համար լավ հնարավորություն է ընձեռում քննարկել հայկական բարձր տեխնոլոգիաների տնտեսությունը և նպաստել վերջինիս հետագա զարգացմանը:

Համաժողովը եզրափակող «Քաղաքային հանդիպումներ» ֆորմատի միջոցով Կոնգրեսը եզրակացություններ կանի հայկական բարձր տեխնոլոգիաների տնտեսության ուղղությունների հստակեցման վերաբերյալ:

Համաժողովի առաջին նիստում կներկայացվի նախորդ տարվա ընթացքում գրանցված առաջընթացի ընդհանուր պատկերը: Համաժողովն իր տեսակի մեջ մի ուրույն հնարավորություն է, որն ապահովում է արագ առաջընթաց:

Եռօրյա ծրագիրն ընդգրկում է զեկույցներ` բարձր տեխնոլոգիաներին առնչվող թեմաներով, զուգահեռաբար կանցկացվեն ընդհանուր նիստեր հետևյալ ոլորտների վերաբերյալ.

– Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (ծրագրային արդյունաբերություն և ծառայություններ),
– Հեռահաղորդակցություն և ինտերնետ
– Այլընտրանքային / վերականգնվող էներգիա
– Միկրոէլեկտրոնիկա, Կիսահաղորդիչ արդյունաբերություն
– Թվային Մեդիա
– Ճարտարագիտական նախագծում
– Արդիական նյութեր (այդ թվում նուրբ օրգանական քիմիա)
– Հեռահաղորդակցություն, ինտերնետ
– Կենսատեխնոլոգիաներ
– Բարձրագույն կրթություն, հետազոտություններ
– Ներդրումային ծրագրեր

Տեղեկություններ ԱրմԹեք կոնգրեսի մասին

ԱրմԹեքը հիմնադրվել է տեխնոլոգիաների և գործարար ոլորտների մասնագետների կողմից` Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական առաջընթացն ապահովելու և տեխնոլոգիական ոլորտի արագ աճը խթանելու համար: Այն տեղակայված է Սիլիկոնյան Հովտում: Կազմակերպիչները ողջունում են համագործակցության գաղափարը և չեն հետապնդում քաղաքական նպատակներ:

ԱրմԹեք Կոնգրես 2007 և 2008-ի հաջող իրականացումից հետո, միջազգային տեխնոլոգիական և գործարար համաժողովների շարունակական անցկացումը դարձել է կազմակերպության հիմնական նպատակը:

ԱրմԹեքի նպատակներն են. հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար ապահովել կապեր և համայնքային ռեսուրսներ, ցուցադրել հայ մասնագետների ունեցած ներդրումները բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում, ցույց տալ, թե ինչ կշահեն օտաերկրյա անհատները կամ կազմակերպությունները, եթե համագործակցեն հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող համայնքի հետ, նպաստել հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործարարությամբ, նորարարությամբ զբաղվելուն և ներդրումներ կատարելուն, ընդգծել հայկական բարձր տեխնոլոգիաների ռազմավարական արդյունաբերության աճը և հետագա զարգացման համար խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումները:

ԱրմԹեք Կոնգրես 2009-ի մասին

«Սովորել անցյալից և բացահայտել ապագան» խորագրով երրորդ ամենամյա ԱրմԹեք Կոնգրեսը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են հայկական հանրության հետ համագործակցությամբ և Հայաստանում կտրուկ աճող բարձր տեխնոլոգիաների արտադրության ոլորտով:

ԱրմԹեք կոնգրես 2009-ը տեղի կունենա ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

ՀՀ կառավարությունը կարևորում է ԱրմԹեք կոնգրեսը, որը հնարավորություն կընձեռի քննարկել, ծրագրել և իրագործել Հայաստանի ներկայիս տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականությունն ու նախաձեռնությունները, ինչպես նաև համաշխարհային մակարդակով բարձրացնել Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.armtechcongress.com կայքէջը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69