ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԵԼ ԵՆ ՍԹՐԵՍ-ՏԵՍՏԸ
Եվրոպական բանկերը հաջողությամբ անցել են Եվրամիության վերահսկող մարմինների կողմից մշակված սթրես տեստը, ինչը նշանակում է, որ տնտեսության անկման պայմաններում անգամ այդ բանկերից և ոչ մեկը չի սննկանա:
Նշենք, որ սթրես-տեստն անցել են 22 եվրոպական բանկեր, որոնց անուններն, ինչպես նաև սթրես-տեստի վերաբերյալ մանրամասնություններ չեն հրապարակվում: Միայն հայտնի է, որ սթրես-տեստը անց է կացվել որոշակի պայմաններով, մասնավորապես ենթադրվել է, որ 2009 թվականին եվրագոտում տնտեսական անկումը կկազմի 5.7%, իսկ 2010 թվականին` 2.7%: