ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՍԵԼ Է ՎԵՐՋԻՆ 26 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻՆ
ԱՄՆ աշխատանքի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում աճել է 0,1 տոկոսային կետով և հասել վերջին 26 տարիների ընթացքում իր առավելագույն 9,8% մակարդակին:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում կրճատված աշխատատեղերի թիվը կազմել է 263 հազար, ընդ որում այս հաշվարկներում չեն ներառվում գյուղատնտեսության ոլորտի զբաղվածության ցուցանիշները: