HSBC-Ն 330 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌԵԼ Է ՆՅՈՒ-ՅՈՐՔԻ ԻՐ ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
HSBC Holdings Plc բանկի տարածած հաղորդագրության համաձայն բանկը 330 մլն դոլարով վաճառել է Նյու-Յորքի իր գլխամասային գրասենյակի շենքը և նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում գրասենյակի հետագա օգտագործման իրավունքի ձեռք բերման նպատակով կնքել լիզինգային գործարք:
Բանկի հրապարակած տվյալների համաձայն գլխամասային գրասենյակի շենքի առաջին 11 հարկերում տեղակայված բանկի գրասենյակները 10 տարով վարձակալելու նպատակով արդեն ձեոք է բերվել նախնական պայմանավորվածություն: