ՀԲ –Ի ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Համաշխարհային բանկի (ՀԲ) պահուստները բավարար չեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով բանկին դիմաց բոլոր երկրներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Այս մասին Ստամբուլում կայացած ՀԲ տարեկան համաժողովի շրջանակներում հայտարարել է ՀԲ ղեկավար Ռոբերտ Զելիկը: Նա նշել է, որ աղքատ երկրներին աջակցություն տրամադրելու շրջանակներում լրացուցիչ պահուստներից ՀԲ-ն արդեն սպառել է ավելի քան 100 մլն դոլար: