ԱՄՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՃ
Մատակարարումների կառավարման ամերիկյան ինստիտուտը (Institute for Supply Management, ISM) հաշվարկել է 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ԱՄՆ ծառայությունների ոլորտի գործարար ակտիվությունը բնութագրող ինդեքսի (Non-Manufacturing Index) փոփոխությունը:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ ԱՄՆ ծառայությունների ոլորտում գործարար ակտիվության ինդեքսն աճել է 2,5 կետով և կազմել 50,9 կետ: Նշենք, որ ինդեքսը հատել է 50 կետ սահմանագիծը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ: