ԱՌԱՋԻԿԱ ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ SUMITOMO METAL MINING-Ը ԿԱՐՏԱԴՐԻ 201 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՊՂԻՆՁ
Հանքարդյունաբերական Sumitomo Metal Mining ճապոնական ընկերության տարածած հաղորդագրության համաձայն ընկերությունը մտադիր է առաջիկա վեց ամիսների ընթացքում արտադրել 201 հազար տոննա պղինձ: Նշենք, որ 2008 թվականի հոկտեմբերից մինչև 2009 թվականի մարտն ընկած ժամանակահատվածի համեմատությամբ պղնձի արտադրությունը կկրճատվի շուրջ 0,9%-ով:
Ընկերության հրապարակած տվյալների համաձայն ներկայիս ճգնաժամի պայմաններում համաշխարհային շուկայում պղնձի նկատմամբ պահանջարկի անկմամբ պայմանավորված ընկերությունը նախատեսում է պղնձի արտադրության ծավալների կրճատում շուրջ 7%-ով: